ՀայաստանՔաղաքականություն

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ կապված է ԼՂ-ի մասին գրառման հետ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում. Ընդ որում, դա կապված է ԼՂ մասին նրա գրառման հետ։ 

Քննադատության հիմնական պատճառը նրա հոդվածն է, որտեղ Լամին գրում էր, որ անցյալ տարի Ադրբեջանին «հաջողվեց ազատագրել 90-ականների սկզբին կորցրած տարածքները»։ Հայկական կողմն արդեն պարզաբանում է պահանջել։

Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը, սեպտեմբերի 16-ին այս հրապարակման հայտնվելուց հետո Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը պարզաբանում է պահանջել, թե փոխվել է արդյոք պաշտոնական Լոնդոնի դիրքորոշումը նախարարի բարձրացրած թեմայով։

Արտաքին գործերի փոխքարտուղար Ալիշա Քիրնսը նույնպես անհապաղ պարզաբանում է պահանջել, թե արդյոք տեղի է ունեցել «էական փոփոխություն Մեծ Բրիտանիայի դիրքորոշման և հայտարարությունների տոնայնության մեջ»:

Բացի այդ, նա ընդգծել է, որ հայտարարությունները, որոնք «հակասում են Մեծ Բրիտանիայում հաստատված քաղաքականությանը», բացարձակապես անտեղի են անձնական բլոգում քննարկելու համար և «կասկածի տակ են դնում նախարարի խոհեմությունը»։ 

Նյու Յորքի համալսարանի Սենթ Ջոնի պրոֆեսոր Մարկ Մովսիսյանը բրիտանացի նախարարի այս արտահայտությունն անվանել է «անսիրտ ու անգրագետ»: