Շախմատի համաշխարհային օլիմպիադայում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 6-րդն էր
Ավարտվեց շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադան, որտեղ տղամարդկանց Հայաստանի հավաքականը ավարտեց մրցելույթները՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։
Հայաստանի հավաքականը վերջին մրցափուլում մրցեց Իրանի դեմ։ Հայկ Մարտիրոսյանի ու Կարեն Գրիգորյանի հաղթանակներ և Շանթ Սարգսյանի ոչ-ոքիի շնորհիվ Հայաստանի ընտրանին 2,5։1,5 հաշվով առավելության հասավ։ Վերջին մրցափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով պարտվեց։
Հայաստանը վաստակեց 17 միավոր՝ տոնելով 8 հաղթանակ, գրանցելով 1 ոչ-ոքի և կրելով 2 պարտություն։ Չեմպիոն հռչակվեց Հնդկաստանի ընտրանին, երկրորդը ԱՄՆ-ն էր, երրորդը՝ Ուզբեկիստանը։