Խաչիկ գյուղում անց է կացվել «Գաթայի փառատոն»
3 տարի դադարից հետո Խաչիկ գյուղում նորից տեղի ունեցավ «Գաթայի փառատոնը»։ Այս տարի թխված գաթայի տրամագիծը 4,25 սմ էր։ Նախորդ անգամ՝ 2017 թվականին թխված 3մ 70 սմ տրամագիծ ունեցող գաթան հայտնվել էր Հայաստանի «Դյուցազնագրքում»։
Ամեն տարի փառատոնը ուղեկցվում է ավանդական երգ-պարով, ցուցահանդես-վաճառքներով և տոնական միջոցառումներով։ Այս տարի ներկայացվել է 40 տաղավար, որոնցում տեղ են գտել ինչպես խաչիկցիների, այնպես էլ հարևան գյուղերի բնակիչների արտադրանքները։
Տեղում կազմակերպվել են կավագործության, թաղիքագործության վարպետաց դասեր։ Մարդիկ մասնակցել են արիշտայի, լավաշի և գաթայի թխման աշխատանքներին։ Տոնական համերգի ժամանակ ելույթ են ունեցել Գաթա Բենդը, Սոնա Շահգելդյանը, Վարդան Բադալյանը, տարոնցիների ազգագրական երգ ու պարի համույթը և այլք։
Փառատոնն ամեն տարի անցկացվում է սեպտեմբերի 3-րդ շաբաթ օրը։