ԱշխարհՊատահար

Պայթյուն Իրանի հանքերից մեկում

Անցյալ գիշեր Իրանի Հարավային Խորասան նահանգի Տաբասի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել: Հաղորդվում է 17 վիրավորի մասին։ Եվս 21 աշխատող համարվում են անհետ կորած։

Պայթյունը տեղի է ունեցել ածխահանքում մեթան գազի հանկարծակի արտանետման պատճառով։ Այդ ժամանակ հանքում աշխատել է 69 բանվոր։

Իրանի նախագահ Մասուդ Ալ Փեզեշքիանը ցավակցություն է հայտնել հանգուցյալների ընտանիքներին և հրամայել անհապաղ հետաքննություն սկսել։

Սաթենիկ Ավետիսյան