Հնդկաստանի երկու քաղաքացի կալանավորվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է Հնդկաստանի երկու քաղաքացու կողմից ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, ապօրինի տեղափոխելու և պահելու դեպքի մասին։
Ըստ քննչական կոմիտեի՝ անձնական խուզարկությամբ հիշյալ անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է թվով 30 տարբեր գույնի կպչուն ժապավեններով փաթեթներ, իսկ Երևան քաղաքի գերեզմանատներից մեկին կից խոտածածկ տարածքում թվով 90 տարբեր գույնի կպչուն ժապավեններով փաթեթներ։
Վերոհիշյալ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրանյութերի ապօրինի շրջանառությունը առանձնապես խոշոր չափերով) և առաջադրվել մեղադրանք:
Շուշան Ասրյան