ՀայաստանՍպորտ

Գործարար Ալեքսիս Օհանյանը դարձել է «Չելսի» ֆուտբոլային ակումբի շուրջ 10 տոկոսի սեփականատեր

«Reddit»-ի համահիմնադիր, հայկական արմատներով գործարար Ալեքսիս Օհանյանը դարձել է «Չելսի» կանանց ֆուտբոլային թիմի բաժնետոմսերի շուրջ 10 տոկոսի սեփականատեր։ Միջազգային մամուլի տեղեկություններով՝ գործարքի շրջանակում Օհանյանը ներդրել է մոտ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Նրա ներգրավվածությունը ակումբում չի սահմանափակվի միայն ներդրումով․ Օհանյանը կդառնա նաև լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդի անդամ։

Ավելի վաղ Ալեքսիս Օհանյանը և հայտնի դերասանուհի Նատալի Պորտմանը վաճառել էին իրենց պատկանող «Angel City» ֆուտբոլային ակումբը։ Վաճառքի գինը կազմել էր 250 մլն դոլար։ Վաճառքի գինը ռեկորդային էր։ Պատմության մեջ կանանց ֆուտբոլային ոչ մի թիմ չէր վաճառվել այդ գնով։

Ալեքսիս Օհանյանի կարողությունը գնահատվում է մոտ 150 միլիոն դոլար։ Նա ամուսնացած է թենիսի «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսի հետ։