ՀայաստանՍպորտ

Ալեքսիս Օհանյանը վաճառել է իրեն պատկանող ֆուտբոլային ակումբը

Ալեքսիս Օհանյանը և հայտնի դերասանուհի Նատալի Պորտմանը վաճառել են իրենց պատկանող «Angel City» ֆուտբոլային ակումբը։ Վաճառքի գինը կազմել է 250 մլն դոլար։ Ակումբը գնել են հեռուստալրագրող Ուիլլո Բեյը և նրա ամուսինը՝ «The Walt Disney»-ի նախագահ Բոբ Այգերը։ Վերջինս դառնալու է ակումբի նոր ղեկավարը։

Վաճառքի մասին որոշումը ավելի վաղ է հայտարարվել։ Սակայն Կանանց ֆուտբոլային ազգային լիգայի հաստատումը պարտադիր պայման էր գործարքի իրականացման համար։

Վաճառքի գինը ռեկորդային է։ Պատմության մեջ կանանց ֆուտբոլային ոչ մի թիմ չի վաճառվել այդ գնով։

«Angel City» կանանց ֆուտբոլային ակումբը ստեղծվել է 2019 թվականին։ Հավաքականի զարգացման գործում իր մեծ դերն է ունեցել հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանը։