Հերթեր մետրոյի «Երիտասարդական» կայարանում
Վճարման ապարատների խափանման պատճառով Երիտասարդական մետրոյում մեծ հերթեր են։ Մի խումբ քաղաքացիներ մետրոյի ներսում և մետրոյից դուրս սպասում են իրենց հերթին։ Օնլայն գնված QR տոմսերը սարքը չի ճանաչում։ Մետրոյի աշխատակիցները խնդիրը լուծելու համար իրենք են քաղաքացիներից հավաքում գնված տոմսերն ու թույլ տալիս գնալ դեպի շարժասանդուղքներ։
Սա միակ խնդիրը չէ, որ հարուցում է նոր վճարային համակարգը։ Օրվա պիկ ժամերին մարդկանց հերթերը մետրոյում անխուսափելի են։ Ապարատները շատ հաճախ չեն ճանաչում QR-ները, դանդաղ են աշխատում, կամ էլ անընդհատ ծրագրային խնդիրներ են լինում։
Մեր տվյալներով՝ նույն խնդիրը կա նաև մետրոյի այլ կայարաններում։