Երևանում տրանսպորտային իրավիճակը կաթվածահար է
Երևանում տրանսպորտային իրավիճակը ժամը 18։00-ից սկսած ծանր է։
Երևան քաղաքի ամբողջ Կենտրոն վարչական շրջանում խցանում է։ Ըստ Yandex Maps հարթակի՝ 19:46-ին տրանսպորտային իրավիճակը գնահատվում է 10/10:
Yandex Maps-ի տվյալների համաձայն՝ այս պահին մայրաքաղաքում 10 պատահար կա։
Երևանի տրանսպիրտային իրավիճակը, ըստ Yandex Maps-ի, հիմնականում 5-7 գնահատականի սահմանում է։
Նման խցանումների պատճառը անձրևն է, որը վերջին մեկ տարվա ընթացքում կաթվածահար է անում տրանսպորտային իրավիճակը Երևանում։ Խցանումների պատճառով տաքսի ծառայությունների գները ևս բարձր են։ Կենտրոն վարչական շրջանում տաքսի ծառայության գների սակագինը տատանվում է 1500-ից 1800 դրամի սահմաններում։