ՀայաստանՊատահար

Անհայտ անձինք վնասել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ վնասել են իրեն պատկանող ավտոմեքենան։ Նրա խոսքով՝ կոտրվել են մեքենայի կողապակին և երկու հայելիները։

Լրագրողների հետ զրույցում Դանիելյանը հավելել է, որ միջադեպը, իր կարծիքով, կապ ունի քաղաքական գործունեության հետ և ունի հստակ քաղաքական ենթատեքստ։

Սա առաջին դեպքը չէ, երբ Դանիելյանի ավտոմեքենան դառնում է թիրախ։ Փետրվարի 1-ին ևս նրա մեքենան փորձել էին թալանել, ապա այրել։
Այդ դեպքը ևս չի բացահայտվել։

Սեդա Մարտոյան