ՀայաստանՊատահար

«Տաշիր գրուպ»-ում խուզարկությունից հետո չորս անձի մեղադրանք է առաջադրվել

Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում նախօրեին անցկացված խուզարկություններից հետո քննչական մարմինները մեղադրանք է ներկայացվել չորս անձի։ Նրանք կալանավորված են։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածով։ Սակայն թե ովքեր են կալանավորվածները և ինչ պաշտոններ են զբաղեցրել ընկերությունում, չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի առավոտից խուզարկություններ էին իրականացվում «Տաշիր գրուպ»-ի երևանյան գրասենյակում։ Քրեական վարույթն ընթանում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և հարկերից ու տուրքերից խուսափելու փաստերով։ Քննության շրջանակում են իրականացվել նաև խուզարկություններ «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում։

Amnews-ի տվյալներով՝ «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում տեղի ունեցած խուզարկությունից հետո կալանավորվածները «Տաշիր գրուպ» խմբի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրենն ու անշարժ գույքի գործակալն են։