
Հրդեհ Գյումրիի կարի արտադրամասում․ փրկարարները ժամանակին կանխել են տարածման վտանգը
Հուլիսի 6-ի առավոտյան՝ ժամը 09։12-ին, Շիրակի մարզի Գյումրիի Խմելնիցկու փողոցում հրդեհ էր բռնկվել գործող եռահարկ կտորի արտադրամասի վերին հարկում։
Հրդեհը տարածվել էր երրորդ հարկի մոտ 300 քմ տարածքում։ Տեղում աշխատած հրշեջ-փրկարարական խմբերին հաջողվել է ոչ միայն մեկուսացնել կրակը մինչև այն կվերածվեր մեծամասշտաբ աղետի, այլև կանխել տարածումը դեպի արտադրամասի մնացած հատվածներն ու տանիքը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:33-ին, ամբողջությամբ մարվել՝ 09:46-ին։ Տուժել է ընդհանուր 15 քմ տարածք․ այրվել է արտադրական գույք, կուտակված կտորներ, ինչպես նաև վնասվել է առաստաղը՝ մոտ 5 քմ մակերեսով։ Տուժածներ չկան։ Պատճառների վերաբերյալ պաշտոնական վարկած դեռ չկա, դեպքի հանգամանքները պարզվում են։