
2021-ի Սյունիքի դեպքերի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է առաջադրվել 4 անձի
2021 թվականի ապրիլի 21-ին Սյունիքի մարզում վարչապետի այցի ընթացքում արձանագրված միջադեպերի առթիվ չորս անձի վերաբերյալնախաքննությունն ավարտվել է։
Գլխավոր կազմակերպիչը՝ Սյունիքում գործող մի ընկերության անվտանգության ղեկավարն է։ Նա նախօրոք տեղեկացել էր վարչապետի այցի մասին և հաղորդագրությամբ փոխանցել էր, որ նախատեսվում են խուլիգանական գործողություններ։ Արդեն հաջորդ օրը՝ վարչապետի Ագարակ և Մեղրի այցելությունների ժամանակ, մի խումբ մարդիկ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել, վիրավորել են պաշտոնյաներին, հրմշտել ոստիկաններին և ձվեր նետել վարչապետի ավտոշարասյան ուղղությամբ։ Վնասվել են պետական մեքենաներ և համազգեստներ։
Նմանատիպ գործողություններ կազմակերպվել էին նաև Գորիս-Կապան ճանապարհին, որտեղ մարդկանց սնունդ ու ալկոհոլ են տրամադրել, որպեսզի երկար մնան տեղում և մասնակցեն անկարգություններին։ Գործողությունները նաև տեսանկարահանվել և տարածվել են համացանցում։
Գործի շրջանակում մեղադրանք է ներկայացվել չորս անձի, նրանցից երեքի նկատմամբ կիրառվել է գրավ և բացակայելու արգելք, իսկ մեկի նկատմամբ՝ միայն բացակայելու արգելք։ Գործը փոխանցվել է դատախազություն։