ՀայաստանՏեխնոլոգիա

Հայ օգտատերերի Whatsapp հաշիվները զանգվածաբար ենթարկվում են կիբերհարձակումների

Հայկական Whatsapp հաշիվները երկար ժամանակ է, ինչ ենթարկվում են հարձակումների։ Դրանց պարբերաբար անդրադառնում են մեդիափորձագետները։ Սամվել Մարտիրոսյանը այսօր իր տելեգրամյան ալիքում հայտարարություն էր տարածել, որտեղ կրկին քաղաքացիներին զգուշացնում էր ուշադիր լինել անձնական հաշիվներին։

Նա նշել է նաև, որ դեռևս մանրամասներ հայտնի չեն։ Սակայն զգուշացրել է, որ հաքերները կարող են հարձակվել նաև Տելեգրամյան հաշիվների վրա։

Կիբերհաձակումներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է WhatsApp-ում ակտիվացնել կրկնակի պաշտպանությունը և 6 նշանի կոդերի օգնությամբ ավելի ապահով դարձնել հաշիվը։

Կիբերհարձակումները սկսվել են դեռևս այս տարվա սեպտեմբերին։