Հայկական ակումբների ֆան-շարժումները ևս պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը
Ազգերի լիգայի C դիվիզիոնի D ենթախմբում տանը Հյուսիսային Մակեդոնիային 0։2 հաշվով պարտվելուց հետո FAF շարժումը («Առաջին հայկական ճակատ») հանդիպումից հետո պահանջում էր հանդիպում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։
ՀՖՖ-ի դիմաց սպասելուց հետո FAF-ի համահիմնադիր Սերգեյ Ջանջոյանը հրաժարականի պահանջ ներկայացրեց։
Հայկական ակումբների ֆան-շարժումները ևս միացել են FAF-ականների պահանջին՝ հեռացնել Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահի պաշտոնից։
ՀՖՖ-ից հայտնում են, որ նախագահի հրաժարական չի քննարկվում, և ֆեդերացիան նոր մարզիչ է փնտրում։
9 տարի առաջ FAF-ը հրաժարականի պահանջ էր ներկայացրել նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին։