ԱշխարհՏեխնոլոգիա

Ռոբոտները արդեն զբաղվում են դիրիժորությամբ

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի 25 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ 3 ձեռք ունեցող «MAiRA» ռոբոտը դիրիժորել է համերգը։

Համերգը բաղկացած է եղել երկու մասից։ Առաջին մասում նվագախումբը ղեկավարել է մարդ-դիրիժորը, երկրորդ մասում՝ ռոբոտը։ Վերջինս մոտ 2 տարի մարզվել է հատուկ մասնագետների կողմից։ Ռոբոտի 3 թևերից յուրաքանչյուրը ունի յոթ հոդ, ինչը նրան հնարավորություն է տալիս շարժվել բոլոր ուղղություններով: 

Նշվում է, որ սա ռոբոտների դիրիժորության առաջին փորձը չէ։ 2008 թվականին Դետրոյթի սիմֆոնիկ նվագախմբի համերգը նույնպես ղեկավարել է ռոբոտ դիրիժորը։