ՀայաստանՊատահար

Երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ հուլիսի 4-ի հավաքին մասնակցելուն հարկադրելու և նյութապես շահագրգռելու մեղադրանքով

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեք անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում: Նրանք, ըստ նախաքննության տվյալների, հարկադրել և նյութապես շահագրգռել են մարդկանց մասնակցելու Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին։

Ըստ Քննչական կոմիտեի՝ ձեռք են բերվել տվյալներ, որ այդ անձինք տարբեր բնակավայրերի բնակիչներին կամ ստիպել են մասնակցել հավաքին, կամ խոստացել ու տվել են գումար՝ մասնակցության համար։

Հուլիսի 8-ին իրականացվել են շուրջ երկու տասնյակ խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են գումարներ և ցուցակներ՝ գումարի վերաբերյալ նշումներով։ Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքի մասնակցելուն հարկադրելու կամ դրա համար նյութապես շահագրգռելու և 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նման արարքներին օժանդակելու մեղադրանքով։

Նախաքննությունը շարունակվում է։

Սեդա Մարտոյան