ՀայաստանՏեխնոլոգիա

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի հրավառությունը անօրինական է եղել

Հանրապետության հրապարակում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում տեղի ունեցած համերգից հետո տեղի ունեցած հրավառությունն անօրինական է եղել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշել է, որ օրենսդրությամբ Երևան քաղաքում հրավառությունները առհասարակ արգելված են։ Այստեղ բացառություն են կազմում այն դեպքերը, երբ կա քաղաքապետի թույլտվությունը։

Նա հանձնարարել է այս թեմայով արձանագրություն կազմել։