ՀայաստանՊատահար

Նոր Խարբերդի նախկին համայնքապետը մեղադրվում է շուրջ 143 մլն դրամի վնաս պատճառելու մեջ. գործը դատարանում է

Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել համայնքին շուրջ 143 միլիոն դրամի վնաս պատճառելու համար։ Նախաքննության տվյալներով՝ 2020-2021 թվականներին նա, անձնական շահերից ելնելով և շրջապատի մարդկանց հետ մտերիմ հարաբերությունները շահարկելով, ապօրինի կերպով օտարել է համայնքին պատկանող հողերը։

Մասնավորապես, նա կազմակերպել է աճուրդ-վաճառքներ և ընդհանուր 9,5 հա մակերեսով արոտավայր հողատարածքներ է փոխանցել է տարբեր անձանց՝ անտեսելով, որ այդ հողերը օրենքով օտարման չեն ենթարկվում։

Բացի այդ, նա կազմել և ստորագրել է կեղծ տեղեկանքներ՝ իբր հողերը ենթակա են մասնավորեցման, մինչդեռ դրանք օրենքով արգելված են օտարել։

Նախկին համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։

Քրեական վարույթը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Միաժամանակ Գլխավոր դատախազությանը առաջարկվել է դիմել դատարան՝ ապօրինի գործարքները առոչինչ ճանաչելու և հողերը համայնքին վերադարձնելու պահանջով։

Սեդա Մարտոյան