ՀայաստանՊատահար

Կապանում բազալտե եզրաքարի տակ մնացած 7-ամյա տղան մահացել է

Հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7-ամյա երեխա՝ մարմնական ծանր վնասվածքներով։

Պարզվել է, որ երեխան՝ Սյունիքի մարզի բնակիչ Մարկ Ղ.-ն, մեջքով հենվել է շինարարության տարածքում իրար վրա դրված բազալտե եզրաքարերին, ինչի հետևանքով դրանցից մեկը ընկել է նրա վրա։

Մարկ Ղ.-ն տեղափոխվել է հիվանդանոց՝ «պոլիտրավմա» ախտորոշմամբ և անմիջապես տեղափոխվել վիրահատարան։ Սակայն, բժիշկները չեն կարողացել փրկել երեխային։

Amnews-ին հյատնեցին, որ Քնչական կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանումներում փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մարկ Ղ.-ն սովորում էր Կապանի դպրոցներից մեկի 3-րդ դասարանում։