
«Ֆլորենս» ռեստորանը փակվել է. Քննչական կոմիտեն գործողություններ է իրականացնում
Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Հրազդանի կիճում, փակվել է «Ֆլորենս» ռեստորանը։ ՀՀ քննչական կոմիտեն հաստատում է, որ տարածքում ընթանում են քննչական գործողություններ՝ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ նախաքննության փուլում իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։
Հուլիսի 16-ին մի շարք ԶԼՄ-ներ գրեցին, որ իրավապահ մարմինները հատուկ գործողություն են իրականացրել ռեստորանում, որն ըստ մամուլի՝ վերաբերում էր է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Ականատեսների պնդմամբ՝ տարածք են մուտք գործել մեծ թվով ոստիկաններ, ընդհատել այնտեղ ընթացող մասնավոր միջոցառումը, դուրս բերել հյուրերին և ամբողջովին փակել օբյեկտը։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ ռեստորանի սեփականատերերը որևէ առնչություն չունեն դեպքի հետ։ Սակայն պաշտոնական հաստատումներ կամ հերքումներ այս պահի դրությամբ չեն ներկայացվել։ Քննչական կոմիտեն շարունակում է քննչական գործողությունները։
Տարածքը ժամանակավորապես փակ է, և դեռ պարզ չէ, թե երբ ռեստորանը կվերսկսի աշխատանքը։