ԱշխարհՊատահար

Պակիստանում պայթել է ՌԴ պատվիրակությանը ուղեկցող մեքենան

Պակիստանում ՌԴ դեսպանիԱլբերտ Խորևին ուղեկցող մեքենան պայթել է ականի վրա։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սվաթում կայացած զբոսաշրջության գագաթնաժողովից հետո 12 երկրների դեսպանները մեկնել է հյուրանոց։

Պայթյունը տեղի է ունեցել առջևից ընթացող ոստիկանական մեքենայում։ Մեկ ոստիկան մահացել է, 3-ը՝ վիրավորվել։ Դիվանագետները չեն տուժել։ Պայթյունի պատճառների մասին տեղեկություններ դեռ չկան։ Հետաքննությունը շարունակվում է։

Սաթենիկ Ավետիսյան