ԱշխարհՌազմական

Իրանը զորահանդեսի ժամանակ նոր ԱԹՍ-ներ է ցուցադրել

Իրանի մայրաքաղաք Թեհրանում «Սրբազան պաշտպանության շաբաթվա» համար տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Իրանը ներկայացրել է նոր կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Շահեդ 136Բ» անօդաչու թռչող սարքի հեռահարությունը 4000 կմ է։ Այն համարվում է աշխարհի ամենազարգացած անօդաչու սարքերից մեկը։

Զորահանդեսի ժամանակ ցուցադրվել է նաև Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի վերջին բալիստիկ հրթիռը, որի հեռահարությունը 1000 կմ է։

Նշվում է, որ հրթիռներն ունակ են կրելու 150 կգ պայթուցիկ մարտագլխիկ և կարող են թիրախը խոցել 30 մետր հնարավոր ճշտությամբ։

Սաթենիկ Ավետիսյան