Լիբանանում ընտանիքի 9 անդամ է զոհվել Իսրայելի ռմբակոծությունից
Իսրայելը, անտեսելով «Հըզբոլլահի» հետ հրադադարի մասին միջազգային կոչերը, շարունակում է ռմբակոծել Լիբանանը։
Ըստ ALJAZEERA-ի՝ Լիբանանի Շեբաա քաղաքում ընտանիքի 9 անդամ են զոհվել ռմբակոծության հետևանքով։ Լիբանանի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում հայտնում է 92 զոհի մասին:
Առողջապահոթյան համաշխարհային կազմակերպության Լիբանանի ներկայացուցիչը X-ի իր էջում հայտնում է 24 հարձակման հետևանքով զոհվել են 27 և վիրավորվել 55 բուժաշխատող։
Այս ամենի ֆոնին ԱՄՆ-ն շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Իսրայելին։ Նախագահ Բայդենը վերջերս հայտարարել էր Մերձավոր Արևելքում համապարփակ պատերազմի հնարավորության մասին։ Իսրայելը պնդում է, որ վերջին օրերի հարվածները ուղղված են Լիբանանի ներսում «ահաբեկչական թիրախների»։
Շուշան Ասրյան