Վերին Լարսում ծանր բեռնատար մեքենաների համար կայանատեղ կկառուցվի
Մոսկվայում Հյուսիսային Օսեթիայի նախագահ Սերգեյ Մենյայլոն և Ռուսաստանի տրանսպորտի նախագահ Վիտալի Սավելևը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային արդյունաբերության զարգացման հեռանկարները։
Վերին Լարսի անցակետի ենթակառուցվածքների ընդլայնման համատեքստում քննարկվել է ծանր բեռնատար մեքենաների համար կայանատեղ կառուցելու խնդիրը։ Որոշվել է կանխատեսվող աճի համատեքստում անցակետի մուտքի մոտ կառուցել կայանատեղ՝ 700 բեռնատարների համար։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում հայտարարություն է տարածել Հյուսիսային Օսեթիայի նախագահը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև տարածաշրջանի կարևորությունը տրանսպորտային համակարգում։