Հերթական մահափորձն է իրականացվել Դոնալդ Թրամփի դեմ
Սեպտեմբերի 15-ին մամուլում սկսեցին տարածվել Դոնալդ Թրամփի դեմ երկրորդ մահափորձի մասին լուրերը։ Միջազգային լրատվականները նշում են, որ այս անգամ սպանության փորձը տեղի է ունեցել Ֆլորիդայում գտնվող գոլֆի դաշտում։ Գաղտնի ծառայության ներկայացուցիչները տեսել են, թե ինչպես է հրացանի փողը դուրս գալիս թփերի արանքից, և միանգամից դիմել են գործողությունների։ Չնայած գաղտնի ծառայության գործակալները կրակ են բացել կասկածյալի ուղղությամբ, սակայն նրանց չի հաջողվել վնասազերծել կասկածյալին։ Վերջինս թողել է իր AK-47 տեսակի զենքը, ուսապարկերը և փախել իր ավտոմեքենայով։ Դեպքի վայրում գտնվող ականատեսներից մեկը նկարել է կասկածյալի ավտոմեքենան։ Կարճ ժամանակ անց նա գտնվել է և ձերբակալվել։
Պարզվել է, որ մահափորձի հեղինակը Ռայան Ռութն է։ Վերջինս իր սոցիալական էջերով կոչ է արել քաղաքացիներին գնալ ռազմաճակատ և կռվել Ուկրաինայի կողմից։
Թրամփի դեմ մահափորձ կատարվել էր հուլիսի 13-ին։ Այդ ժամանակ նախագահի թեկնածուն վիրավորվել էր, իսկ նրա աջակիցներից մեկը՝ մահացել։