Քաղաքական գործիչները արձագանքել են Թրամփի դեմ երկրորդ մահափորձին
Սեպտեմբերի 15-ին Դոնալդ Թրամփի դեմ տեղի ունեցած մահափորձին արձագանքել են ամերիկացի և ռուս քաղաքական գործիչները։
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը և Քամալա Հարիսը դեմ են արտահայտվել երկրում տեղի ունեցող ցանկացած բռնության։ Քամալա Հարիսը X-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել գաղտնի ծառայության գործակալներին՝ մահափորձի վրա հակազդելու համար․
Խորապես մտահոգված եմ նախկին նախագահ Թրամփի դեմ իրականացված մահափորձից։ Ես դատապարտում եմ քաղաքական բռնությունը։ Մենք յուրաքանչյուրս պետք է հնարավորինս ամեն ինչ անենք, որպեսզի այս միջադեպերը չհանգեցնեն ավելի շատ բռնությունների։
Ես շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ գաղտնի ծառայությանը և իրավապահ մարմինների գործընկերներին՝ իրենց զգոնության համար։ Ինչպես ասել է նախագահ Բայդենը, մեր վարչակազմը ամեն ինչ կանի, որ Գաղտնի ծառայությունը ունենա բոլոր ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են իր կարևոր առաքելությունը իրականացնելու համար։
Մահափորձին անդրադարձել են նաև Կրեմլից։ Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրենք ոչ մի կերպ չեն միջամտում ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններին․
Դա իրականում մեր գործը չէ։ Մենք, իհարկե, ուշադիր հետևում ենք ԱՄՆ-ից ստացվող տեղեկատվությանը։ Մենք տեսնում ենք, թե ինչ լարված իրավիճակ է այնտեղ։ Մենք ուշադիր հետևում ենք դրան, բայց մենք երբեք որևէ կերպ չենք միջամտել դրան և հիմա էլ չենք միջամտում»։
Մահափորձի մեջ մեղադրվող Ռայան Ռութը, մի շարք աղբյուրների տվյալներով, ուկրաինամետ գործիչ է։ Լրագրողները Պեսկովին հարց են տվել նաև կասկածյալի վերաբերյալ։
Կրակի հետ խաղալն ունի իր հետևանքները, ուստի առաջին հերթին դա պետք է մեծ մտահոգություն ու գլխացավանք լինի ԱՄՆ հետախուզական կառույցների համար, — նշել է Դմիտրի Պեսկովը։