Էնթոնի Բլինքենը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ալիևի, երեկ՝ Փաշինյանի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել են խաղաղության գործընթացը։
Ալիևի հետ հեռախոսազրույցում ԱՄն պետքարտուղարը ձեռքբերում է որակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների «սահմանազատման» գործընթացում զարգացումները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը ստորագրելը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ էլ տեղի էր ունեցել Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույց։
Ավելի վաղ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե սահմանազատման» րդյունքում Կիրանց գյուղը կիսած պատը «3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է»։
Հետաքրքրական է այն, որ Բլինքենը 19 հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ, Ալիևը՝ 23։ Եթե փորձենք հասկանալ, թե ում հետ են Փաշինյանն ու Ալիևը ամենից շատ հեռախոսազրույցներ ունեցել, ապա այսպիսի տեսք կունենանք․
Ալիևի հեռախոսազանգերը․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին — Ալիևը հաճախ կապի մեջ է եղել Պուտինի հետ՝ կապված տարածաշրջանային անվտանգության հարցերի և կովկասյան հակամարտությունների լուծման գործընթացների հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողան — Ալիևը շատ ակտիվ կապի մեջ է Թուրքիայի հետ, ներառյալ հեռախոսազանգեր՝ տնտեսական, ռազմավարական և անվտանգային հարցերով։
ԱՄՆ նախագահներ և պետքարտուղարներ — Ալիևը կապի մեջ է եղել տարբեր ԱՄՆ պաշտոնյաների հետ։
Եվրամիության ղեկավարներ — Ալիևը Եվրոպայի որոշ պաշտոնյաների հետ շփվում է հիմնականում տարածաշրջանային քաղաքականության և տնտեսական հարցերով։
Փաշնիյանի հեռախոսազանգերը․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին – Փաշինյանը բազմիցս հեռախոսազանգեր է ունեցել Պուտինի հետ, քննարկելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողան – Փաշինյանը զանգեր է ունեցել Էրդողանի հետ՝ երբեմն տարածաշրջանային խնդիրների և հարաբերությունների մասին։
ԱՄՆ նախագահներ և պետքարտուղարներ – Նիկոլ Փաշինյանը կապի մեջ է եղել նաև ԱՄՆ-ի ղեկավարների հետ, մասնավորապես՝ Էնթոնի Բլինքենի հետ, ինչպես նաև նախկինում՝ այլ պաշտոնյաների հետ։
Եվրամիության ղեկավարներ – Փաշինյանը հաճախ շփվում է ԵՄ պաշտոնյաների հետ՝ տնտեսական և քաղաքական հարցերով։