Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը նվազել է
Պետական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու, ստանալու կամ միջնորդ լինելու և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների թիվը նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսների համեմատ նվազել է։
2023 թվականի համեմատ 7,7 տոկոսով նվազել է այս թիվը՝ 2520-ից հասնելով 2339 հանցագործության։ Պաշտոնեական լիազորություններ չարաշահելը և անցնելը նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսների համեմատ նվազել է 25 տոկոսով՝ 332 հանցագործությունից դառնալով 264։
Կաշառք ստանալու, տալու կամ կաշառքի միջնորդ լինելու հանցագործությունները նախորդ տարվա վերոհիշյալ ժամանակահատվածում 335-ի համեմատ 256 է դարձել։
Չնչին նվազում կա պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների վիճակագրությունում՝ 1765-ից նվազելով 1755-ի։
Հաշվետու ժամանակահատվածում գրանցված` կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը 833-ից դարձել է 648։