ՀայաստանՍպորտ

Մերոնք՝ դրսում․ անցկացրած 911 րոպե առանց գոլերի

Արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների համար նախորդ շաբաթը արդյունավետ չստացվեց։ Ամենակարևոր իրադարձությունն այն էր, որ ֆուտբոլիստներից երկուսը՝ Հենրիխ Մխիթարյանն («Ինտեր») ու Տիգրան Բարսեղյանը («Սլովան»), մասնակցեցին ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի Լիգայի փուլի հանդիպումներին, բայց աչքի ընկնել չկարողացան։

Դիտարկելով նախորդ շաբաթ նրանց անցկացրած հանդիպումները՝ ընդհանուր առմամբ խաղադաշտ են դուրս եկել 10 ֆուտբոլիստներ։ Նրանք միասին խաղադաշտում 911 րոպե են անցկացրել։ 

Արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստներից ոչ մեկը արդյունավետ գործողությամբ աչքի ընկնել չի կարողացել։ Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3 ընկած ժամանակահատվածում հայ ֆուտբոլիստները 5 գոլ էին խփել։