ՀայաստանՍպորտ

«Ուրարտուն» հաղթեց ու ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում

Երևանի «Ուրարտուն» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում տանը առավելության հասավ Չարենցավանի «Վանի» նկատմամբ։

Տնային խաղում Դմիտրի Գունկոյի սաները 3։1 հաշվով հաղթանակի հասան։ Հանդիպման 17-րդ րոպեին Արտեմ Պոլյարուսի փոխանցումից հետո Սերգեյ Մկրտչյանը բացեց հաշիվը։

Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով․ խաղադաշտից հեռացվեց Մոմո Տուրեն։ Չնայած կարմիր քարտին՝ Վահե Գևորգյանի սաները կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը․ աչքի ընկավ Իզուչուկվու Օկոնկվոն Արսեն Սադոյանի փոխանցումից հետո։

Երկրորդ խաղակեսում «Ուրարտուն» կարողացավ կոտրել հյուրերի դիմադրությունը։ Իվան Իգնատևը 59-րդ րոպեին կրկին առաջ մղեց իր թիմին խաղի հաշվի մեջ։ 87-րդ րոպեին էլ Արտեմ Պոլյարուսը խփեց «Ուրարտուի» երրորդ գոլը։

Այս խաղից հետո «Ուրարտուն» 25 միավորով առաջինն է, «Վանը»՝ 17 միավորով չորրորդը։