ՀայաստանՍոցիալական

Երևանում կոյուղագծեր և ջրագծեր կանցկացվեն

Նախատեսվում է 2024-2025 թվականների ընթացքում անցկացնել և փոխարինել 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Այժմ Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը մոտ 1200 կմ է։ Դրա 80 %-ը անհրաժեշտ է փոխարինել։ Ըստ այդմ՝ ծրագիրն իրականացվելու է բոլոր վարչական շրջաններում և ուղղված է լինելու մոտ 14400 բաժանորդի խնդրի լուծմանը։