ԱշխարհՌազմական

Իրանից հայտնում են, որ ունեն միջուկային զենքից ավելի հզորը. ի՞նչ կարող է այն տալ կամ խլել տարածաշրջանից

Իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին քարտուղար Էբրահիմ Ռոստամին հայտարարել է, որ Իրանն ունի ավելի հզոր զինատեսակ, քան միջուկային զենքը։

Նման հայտարարությունից հետո տեղին է հիշել 2019 թվականին ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավահանգստի մոտ սաուդյան երկու նավաթատարի, նաև էմիրաթական նավի ու նորվեգական նավթատարի մասին, որոնք խոցվել էին անհայտ զինատեսակով։ Սրա մասին անձամբ Ռոստամին ևս հիշեց՝ հավելելով, որ երբ Դոնալդ Թրամփը ցանկանում էր նվազեցնել Իրանի նավթի արտահանումը, տեղի ունեցան մի շարք մարտավարական գործողություններ:

Այս հայտարարությունից առաջ Իրանի խորհրդարանում կոչ արվեց Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին վերանայել երկրի պաշտպանական սկզբունքները և վերացնել միջուկային զենքի ստեղծման արգելքը։

Հայտնի չէ, սակայն նշվում է, որ Իրանը չունի միջուկային զենք։ Չնայած դրան՝ Իրանն ունի միջուկային զենքի գաղտնի հետազոտություններով զբաղվելու երկար պատմություն։ 2015 թվականին համաշխարհային տերությունները Իրանի հետ միջուկային գործունեության սահմանափակման մասին համաձայնագիր կնքեցին, որից իրանական կողմը 2018 թվականին միակողմանի դուրս եկավ։

Հետաքրքրական է այն, որ շատ մասնագետներ կարծում են, թե Իրանը կարող է ամիսների ընթացքում ստեղծել միջուկային զենքի տրոհվող նյութ։ Նման հայտարարությամբ աչքի էր ընկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա նշել էր, որ այդ գործն Իրանի համար շաբաթների հարց է։

Հարց է առաջանում, թե արդյո՞ք Իրանն ունի միջուկային զենք, թե՞ ստեղծել են դրանից ավելի հզորը։ Ըստ Ռոստամիի՝ այդ զենքն ու դրա մասին տեղեկությունները խիստ գաղտնի են պահվում։ Ցանկացած պարագայում նման զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումը կարող է սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում։