ՃՏՊ-ների հետևանքով մահացել է 218, վնասվածքներ ստացել՝ 4034 մարդ
2024 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2783 պատահար։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։
ՃՏՊ-ների հետևանքով մահացել է 218, մարմնական վնասվածքներ ստացել՝ 4034 մարդ։
Համաձայն ՆԳՆ ոստիկանության տրամադրած տվյալների՝ 2023-ի ընթացքում անձանագրվել է մարմնական և մահվան ելքերով 4 613 ճանապարհատրանսպորտային պատահար (ճտպ), որոնց հետևանով զոհվել է 378 և վիրավորվել 6 537 անձ։ Այնինչ նախորդ տարում՝ 2022-ին, գրանցվել է 4 308 ՃՏՊ. զոհվել է 321 և վիրավորվել՝ 6 153 անձ։
Եթե համեմատենք 2023-ի ցուցանիշները 2016-ի ցուցանիշների հետ, ապա կստացվի, որ ութ տարում Հայաստանում ՃՏՊ-ները աճել են 44 տոկոսով, դրանց հետևանքով գրանցված մահերի թիվը՝ 42 տոկոսով և վիրավորների թիվը՝ 47 տոկոսով։