ԱշխարհՔաղաքականություն

Ռուսաստանը զգուշացրել է Վաշինգտոնին «չխաղալ կրակի հետ»

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է հրապարակել՝ կապված Կիևի կողմից քիմիական զենքի օգտագործման հետ։

Ռուսաստանը մեղադրում է ուկրաինական զինված ուժերին առ այն, որ հակամարտության ընթացքում վերջինս թունավոր քիմիական նյութեր է օգտագործել՝ խախտելով միջազգային կոնվենցիաները: Ռուսաստանը պնդում է, որ այդ գործողություններին աջակցում են արևմտյան երկրները, և ՆԱՏՕ-ն Ուկրաինային մատակարարել է թունավոր նյութեր հայտնաբերելու ժամանակակից սարքավորումներ։ Դրա նպատակը, ըստ Ռուսաստանի, իրեն սադրանքների նախապատրաստման մեջ մեղադրելն է։

Ռուսաստանը խոստանում է միջազգային հանրությանը ներկայացնել ուկրաինական խախտումների ապացույցներ։ Նա նաև նշել է, որ իր քաղաքացիների դեմ վերոնշյալ գործողությունների դեպքում Ուկրաինան «կստանան արժանի և անխուսափելի պատիժ»։

Ուկրաինայի կառավարությունը պատերազմի սկսվելուց ի վեր մեղադրել է Ռուսաստանին քիմիական հարձակումների մեջ։ ԱՄՆ-ն պաշտպանել է այդ մեղադրանքները՝ պատժամիջոցներ կիրառելով քիմիական և կենսաբանական զենքի հետ կապված կազմակերպությունների նկատմամբ։

Շուշան Ասրյան