ՀայաստանՍպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզումային երկրորդ օրը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ մարզումն է անցկացրել Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին ընդառաջ։

Ալեքսանդր Պետրակովի ու մարզչական շտաբից հրավիրված ֆուտբոլիստները շարունակում են նախապատրաստվել։

Հավաքականի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հավաքականի մարզմանը մասնակցեցին նաև Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սևիկյանը, Արթուր Միրանյանը և Անդրե Կալիզիրը։ Էդուարդ Սպերցյանը, Գեորգի Հարությունյանը և Վահան Բիչախչյանը այսօր ժամանել են հավաքականի ճամբար։

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի D խմբում հոկտեմբերի 10-ին արտագնա խաղում կմրցի Ֆարերյան Կղզիների, հոկտեմբերի 13-ին տանը՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։

Մարզումային երկրորդ օրը՝ ստորև․