ԱշխարհՌազմական

Իրանական ԶԼՄ-ներում շրջանառվում են Իրանի` պատասխան հարվածների սցենարներ

Իրանական ԶԼՄ-ներում շրջանառվում են Իսրայելի հնարավոր գործողությունների դեմ Իրանի զինված ուժերի կողմից առնվազն 10 սցենար մշակելու մասին։

Նշվում է, որ այդ սցենարները կկիրառվեն անհրաժեշտության դեպքում:

Այս սցենարների վերաբերյալ Իրանի ուժային կառույցները դեռևս պաշտոնական հայտարարություն չեն արել։

Սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը հավաստիացրել էր, որ կորպուսը հասել է պատրաստվածության գագաթնակետին։

Շուշան Ասրյան