Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ
Նիկոլ Փաշինյանը այսօր մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին։ Այս մասին մանրամասներ է հայտնել Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահը ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հետ։
Հոկտեմբերի 8-ին՝ գագաթնաժողովից առաջ, Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա հայտարարել է, որ քննարկվելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։
Աշխատանքային այցով Ռուսաստանում է գտնվում նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա նույնպես մասնակցելու է գագաթնաժողովին։