ՀայաստանՊատահար

Դատավոր Սամվել Մարդանյանից դատախազությունը պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և 203 միլիոն դրամ

Հայաստանի դատական համակարգում երկար տարիներ պաշտոնավարած դատավոր Սամվել Մարդանյանի անունը այս անգամ շրջանառվում է ոչ թե դատական վճռի, այլ՝ ապօրինի գույքի պատմության մեջ։

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով Մարդանյանից, նրա կնոջից ու որդուց հօգուտ պետության բռնագանձել մի շարք գույքեր ու գումարներ, որոնք, ըստ Դատախազության, չունեն օրինական ծագում։ Խոսքը 3 անշարժ գույքի, 1 տրանսպորտային միջոցի և շուրջ 203 միլիոն դրամի մասին է։ Հակակոռուպցիոն դատարանը արդեն ընդունել է գործը վարույթ։

Մարդանյանը աշխատում է դատական համակարգում 1996 թվականից։ 2004-ից շուրջ երկու տասնամյակ ղեկավարել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որպես նախագահ, իսկ այժմ նույն դատարանում շարունակում է պաշտոնավարել որպես դատավոր։