
Ջրանջատումներ կլինեն Սյունիքի և Արմավիրի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 17-ին ջրանջատումներ կլինեն Սյունիքի և Արմավիրի մարզերում։
- Ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 1 Թաղամասի 2-8 շենքերի ջրամատակարարումը:
- Ժամը 12:00-15:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Նար-Դոս, Ա.Խանջյան 1-7 շենքերի ջրամատակարարումը: