ՀայաստանՊատահար

Խաբեություն վարորդական վկայականի դիմաց

Աբովյանի մի բնակիչ մեղադրվում է կաշառք վերցնելու և քաղաքացուն խաբելու մեջ։ Նա ներկայացել է որպես ճանապարհային ոստիկանության Աբովյանի բաժնի պետի տեղակալ ու խոստացել է կազմակերպել վարորդական վկայականի տրամադրումը՝ առանց քննություններ հանձնելու։ Դրա դիմաց պահանջել է 300 հազար դրամ։

Քաղաքացին հավատացել է և համաձայնությամբ այդ գումարը փոխանցել է նրա նշած հաշվեհամարին։ Սակայն գումարը ստանալուց հետո մեղադրյալը ոչ մի քայլ չի արել վարորդական վկայական տրամադրելու համար։

Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացմամբ՝ տղամարդը պարզապես դրամական միջոցներ է ստացել՝ կաշառք ստանալու պատրվակով։ Դեպքի կապակցությամբ նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալ):

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։

Սեդա Մարտոյան