Հայաստանում 2025 թվականին առգրավվել է 768 կգ թմրամիջոց

2025 թվականին Հայաստանում իրավապահները առգրավել են 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի շատ է 2024 թվականի համեմատ։

Սարգսյանը այս տվյալը կարևոր նվաճում համարեց ու ընդգծեց, որ ոչ թե ավելի մանր, այլ խոշոր խմբաքանակների հետևից են գնացել ու առգրավել դրանք։

Նրա խոսքով` միևնույն ժամանակ հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով շատ դեպք։