
Ավտովթար Աշոցք-Գյումրի ճանապարհին․ մեքենան գլորվել է ձորը, կան զոհեր
Օգոստոսի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 20։32-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր գլորվել ձորը։
Վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Մեքենայում արգելափակված վարորդի դին փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ ուղևորի դին՝ որը գտնվել է դեպքի վայրում մոտ 5 մետր հեռավորության վրա, նույնպես հանձնվել է դի տեղափոխող ծառայությանը։
Ավտոմեքենայում եղած մյուս ուղևորին փրկարարները տեղափոխել են շտապօգնության մեքենա․ վերջինս հոսպիտալացվել է։