ՀայաստանՊատահար

Օգոստոսի 10-ին Գեղարքունիքի մարզում գրանցվել է թույլ երկրաշարժ

Օգոստոսի 10-ին տեղական ժամանակով ժամը 15:47-ին Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի քաղաքից 6 կիլոմետր հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել թույլ՝ 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Այն գրանցվել է 10 կիլոմետր խորությամբ, ինչը բնորոշ է մակերեսին մոտ սեյսմիկ ակտիվության։

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը տեղեկացնում է, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ։ Տարածքում տեղի ունեցած ցնցումները զգացվել են նաև Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ։

Սեդա Մարտոյան