ՀայաստանՊատահար

Ազատի ջրամբարում որոնվում է 16-ամյա տղա

Հուլիսի 27-ին ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Քաղաքացիներից ստացված ահազանգով՝ Ազատի ջրամբարում, ըստ նախնական տեղեկությունների, ջրահեղձվել է 16-ամյա տղա։ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգը ստացել է ժամը 13:00-ի սահմաններում։

Ջրասուզակը ներկայում կատարում է սուզումներ՝ փորձելով հայտնաբերել դեռահասի մարմինը այն հատվածում, որտեղ վերջին անգամ նրան նկատել են։

Ջրահեղձման հանգամանքները դեռևս անհայտ են։

Սեդա Մարտոյան