Նորաձևություն

Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում

Այսօր՝ ժամը 12:41-ին Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում գրանցվել է 3,8 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը գրանցվել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև` Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում 3 բալ ուժգնությամբ։

Շուշան Ասրյան