
Տավուշում բացահայտվել է կաշառքով վարորդական վկայականների տրամադրման լայնածավալ դեպք
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Տավուշի մարզում բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականներ բաժանելու բազմաթիվ դեպքեր։ Գործով ձերբակալվել են 15 անձ, այդ թվում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Տավուշի հաշվառման-քննական բաժնի պետը։
Քրեական վարույթը վերաբերում է այն դեպքերին, երբ քաղաքացիները, վարորդական իրավունք ստպանալու համար պատշաճ քննություններ չանցնելով, կաշառք են վճարել նախատեսված կարգի փոխարեն՝ ազատվելով քննություն հանձնելու պարտավորությունից։
Ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության համատեղ ջանքերով՝ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։