ՀայաստանՍպորտ

Էմմա Պողոսյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր՝ երկամարտի 218 կգ արդյունքով (100 կգ + 118 կգ)։

81 կգ քաշային կարգում Էմմա Պողոսյանը հրում վարժությունում երեք հաջող մոտեցում է իրականացրել։ Գլխավերևում պահելով 100 կգ ծանրաձողը՝ նա այս վարժությունում ստացել է փոքր ոսկի։

Հրում վարժությունում Պողոսյանը նույնպես առաջինն էր։ Բարձրացնելով 118 կգ ծանրաձողը՝ նա նվաճել է փոքր ոսկի։

Հայաստանի հավաքականից այս քաշային կարգում ներկայացված էին երկու ծանրորդներ՝ Էմմա Պողոսյանը և Ալինա Սուքիասյանը: Վերջինս երկամարտի 202 կգ (93 կգ + 109 կգ) արդյունքով 6-րդ հորիզոնականում էր։