
Տաքսու վարորդի վրա հարձակված և գումար հափշտակած տղամարդը հայտնաբերվել է Երևանում
Նախկինում դատապարտված 47-ամյա տղամարդը, որը Երևանում հարձակվել էր տաքսու վարորդի վրա և հափշտակել 32 հազար դրամ, հայտնաբերվել է։
Օգոստոսի 8-ին 69-ամյա վարորդը հայտնել էր, որ «Օպել» մակնիշի մեքենայի ուղևորը ճանապարհին իր հետևից ինչ–որ առարկա է պահել գլխին և պահանջել գումար։ Վարորդը, վտանգ զգալով, հանցագործին տվել է 32 հազար դրամ։
Ոստիկանների օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է տղամարդու ինքնությունը։ Նրան օգոստոսի 12-ին հայտնաբերել և փաստաթղթերով հանդերձ ներկայացրել են նախաքննական մարմին։ Հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։