Քոլեջներ ընդունվածների թիվն աճել է 11 տոկոսով
2025 թվականին քոլեջ ընդունված ուսանողների թիվն ավելացել է 11 տոկոսով։
Նախորդ տարի քոլեջ ընդունվել էր շուրջ 15,000 մարդ, այս տարի թիվն ավելի բարձր է։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշում է, որ 9-րդ դասարանն ավարտած յուրաքանչյուր երրորդ աշակերտը ուսումը շարունակել է քոլեջում։
Աճ է գրանցվել հատկապես շինարարության արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում։ Այս ուղղություններում գործում է կրթաթոշակային ծրագիր։
Ուսանողները ստանում են ամսական 50,000 դրամ։
Բազմաթիվ դիմորդներ ընտրել են կիրառական մասնագիտություններ։
ԿԳՄՍ նախարարությունը վերանայել է մասնագիտությունների ցանկը՝ նպատակ ունենալով համապատասխանեցնել այն ժամանակակից պահանջներին։
2024 թվականին անցկացվել է ատեստավորում, որին մասնակցել են ոլորտի դասախոսներ ու վարպետներ։
Ատեստավորումն անցկացվել է խոհարարության գյուղատնտեսության տեղեկատվական տեխնոլոգիաների և ոսկերչության ոլորտներում,- նշում է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ ընդհանուր հետաքրքրությունը մասնագիտական կրթության նկատմամբ աճել է։